Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթով հանդես կգան ջութակահար Սերգեյ Կռիլովը (Ռուսաստան), ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը և դաշնակահար Վահան Մարտիրոսյանը (Ֆրանսիա): Կկատարվեն Բախի Կրկնակի կոնցերտը երկու ջութակի համար, Մենդելսոնի Կրկնակի կոնցերտը ջութակի, դաշնամուրի և նվագախմբի համար, Չայկովսկու Ջութակի կոնցերտը և Երկանյանի «Լույս Հավերժականը» (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:
Փառատոնի ավարտը՝ հոկտեմբերի 24-ին: